Եվրամիությունը վերջնականապես հրաժարվել է վերսկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Brexit-ի շուրջ ԵՄ գագաթնաժողովի հայտարարությունը:
Սակայն փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ «սերտ» հարաբերություններ հաստատել Brexit-ից հետո:
Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիությունից դուրս գալուց հետո գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու երաշխիքներ են տվել: Ակնկալվում է, որ կողմեը վերջնական արդյունքի կհանգեն 2021-ին:









































