Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

Ցեղասպանության թեմայով Օլանդի խոսքը երկդիմի էր և խիստ անորոշ. ֆրանսահայ գործիչ

Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Անկարայում ուղղված հարցը խիստ հստակ էր, մինչդեռ նրա պատասխանը՝ խիստ անորոշ: Միաժամանակ, քիչ հավանական է, որ նա նման նախաձեռնություն սկսի՝ նկատի ունենալով հարցի վտանգավոր լինելը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Ռոլ-Ալպի շրջանային խորհրդի անդամ Հիլդա Չոբոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերջինիս ցածր վարկանիշը բացասաբար ազդի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վրա:

«Այն, որ Ֆրանսիայում Օլանդը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է, միանշանակ պնդել չի կարելի: Յուրաքանչյուր նախագահի ղեկավարման ընթացքում կարող են լինել վայրիվերումներ: Ֆրանսուա Օլանդը մեծ դժվարություններ ունի ներքին քաղաքականության մեջ, մասնավորապես՝ տնտեսական իրավիճակի պատճառով: Միաժամանակ, ճիշտ է, որ տկար քաղաքական դեմքը հանրությանը չպետք է նման կարևորագույն հարց բարձրացնի:

Ցեղասպանության քրեականացումը ժխտելու մասին հարցը ոչ վաղ անցյալում բուռն քննարկումների նյութ դարձավ, և եթե դրան առանց նախապատրաստական աշխատանքների ևս մեկ անգամ անդրադարձ կատարվի, անկասկած՝ բավական մեծ դժվարությունների կհանդիպեն թե Օլանդը և թե նախաձեռնությունն ինքնին»,- ասաց Հիլդա Չոբոյանը:

Ռոլ-Ալպի շրջանային խորհրդի անդամի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն իրականում այնքան էլ վճռական չի արտահայտվել հայտնի օրինագծի վերաբերյալ:

«Ֆրանսուա Օլանդի խոսքը շատ երկդիմի էր, անորոշ և ընդհանրական: Այն կարելի է մեկնաբանել երկու-երեք տարբերակներով: Եվ ամենակարևորը՝ նա չարտասանեց «ցեղասպանություն» բառը»,- ասաց Հիլդա Չոբոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիա կատարած պետական այցի շրջանակներում Ֆրանսուա Օլանդը, պատասխանելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին հարցին, նշել էր. «Պատմական դեպքերի ցավերը համատեղ ցավեր են: Պատմության վերաբերյալ նյութերը կարող են ցավոտ լինել, բայց, համենայնդեպս, պետք է իրականացվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում