Ամերիկյան տիեզերական գործակալությունում հայտարարել են, որ Արևելյան Անտարկտիդայում նախկինում կայուն համարվող սառցադաշտերը սկսել են հալչել: Այս մասին ասվում է NASA-ի կայքում:
Մասնավորապես՝ NASA-ն գրանցել է Թոթեն սառցադաշտի հալչելը, որը տարաաշրջանում ամենամեծն է: Գիտնականների խոսքով՝ եթե այն ամբողջությամբ հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը առնվազն երեք մետրով կբարձրանա:
NASA-ում հավելել են, որ սկսել են հալչել նաև ավելի փոքր չափսերի սառցադաշտեր՝ Վանդերֆորդը, Անդերվուդը Բոնդը և Ադամսը:
![]()








































