Վիշեգրադյան խմբի երկրները՝ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան, Բուդապեշտում կանցկացնեն գագաթնաժողով, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Հունգարիայի կառավարության մամլո ծառայությանը:
Գագաթնաժողովին կմասնակցեն վարչապետներ Վիկտոր Օրբանը, Դոնալդ Տուսկը, Ռոբերտ Ֆիցոն և Բոգուսլավ Սոբոտկան: Սպասվում է, որ արտահերթ գագաթնաժողովի հիմնական թեման կդառնա Ուկրաինայի իրավիճակը և դրա կարգավորման ուղիները:









































