Օրերս Շտուտգարտում Porsche-ի թանգարանում ցուցադրվել է Ֆերդինանդ Պորշի մշակած առաջին ավտոմեքենան: Երիտասարդ Պորշը մի քանի մոդելներ է մշակել, որոնք հիմա կարելի է էլեկտրամոբիլներ կամ հիբրիդներ անվանել:
1898 թ. ստեղծված C2 Phaeton մոդելն այդ մեքենաներից մեկն է համարվում: Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է 80 կիլոմետր անցնել: Դրա հզորությունը 5 ձիաուժ է կազմում, իսկ արագությունը չի գերազանցում 35 կմ/ժ-ը:
Ավտոպատմաբանները չեն կարող ասել, թե C2 Phaeton մոդելի քանի մեքենաներ են հավաքվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այս մեքենան միակ պահպանվածն է: Չնայած միանշանակ այս մասին խոսել չի կարելի, քանի որ ընկերության տրամադրության տակ գտնվող այս օրինակը խորդանոցում էր պահվել 1902 թ. սկսած:
Porsche-ի ներկայացուցիչները մեքենան գնել են սեփականատիրոջից, ապրանքային տեսք են տվել դեռ պահպանված դետալներին, սակայն քայքայվածները այդպես էլ չեն վերականգնել:










































