Մայլի Սայրուսը Մադոննայի հետ կերգի: Նախօրեին կայացել է նրանց երգի փորձը: Աստղերը միասին կերգեն արդեն վաղը՝ Սայրուսի MTV Unplugged համերգի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ալիքը ներկայացրել էր Սայրուսի մասնակցությամբ ծրագրի պաստառը: Անսպասելի դուետներ են խոստացվել. «Ծրագիրը կցուցադրի Մայլիի անհատականության անծանոթ կողմերը: Սպասվում են աստղային հյուրերի ելույթներ և երգերի նոր տարբերակներ»:
Թե, Մադոննայից բացի, ով կմասնակցի շոուին, չի տեղեկացվում:
Հարկ է նշել, որ երկու երգչուհիներն էլ ընդհանուր շատ բան ունեն. երկուսն էլ զերծ չեն մնում սկանդալային գործողություններից և հասարակությանն անընդհատ ստիպում են խոսել իրենց մասին: MTV VMA արարողությանը Մայլին իր հայտնի ելույթի մասին ասել է. «Ոչ ոք անպարկեշտ չի համարել, երբ Մադոննան VMA-ի ժամանակ կատարել է Like a Virgin երգը: Նրա համար դա սովորական է: Նրա համար դա սովորական է, իսկ այս ելույթից հետո, միգուցե, դա ինձ համար էլ սովորական դառնա: Իսկ հաջորդ անգամ բոլորն արդեն կասեն. «Մայլին այսօր իր ոճում է»»:










































