ԱՄՆ-ը Իրաքի հետ քննարկում է Բաղդադի կողմից Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, ով հարցը քննարկել է Իրաքի էներգետիկայի համար պատասխանատու պաշտոնյայի հետ։ Վաշինգտոնը Բաղդադի վրա ճնշում է գործադրում, որպեսզի նա դադարեցնի իրանական գազի ներկրումը, որը կարևոր նշանակություն ունի նրա էներգահամակարգի համար՝ տեղեկացնում է Reuters-ը։
Վաշինգտոնը Իրաքին տրամադրել է 45-օրյա ժամկետ, որպեսզի վերջինը նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած պատժամիջոցներից հետո հրաժարվի իրանական գազից։ Իրաքի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենց մոտ 2 տարի է հարկավոր այլընտրանքային աղբյուր գտնելու և իրանական գազից հրաժարվելու համար։









































