Սիրիական երկու խբաքանակներից յուրաքանչյուրում, որոնք դուրս են բերվել հունվարի 9-ին և 27-ին , պարունակվել է 15-20 տոննա թունավոր նյութ:
Եթե այս տվյալները հավաստի են, ապա ներկա պահին դանիական և նորվեգական բեռնատար նավերը, որոնք մասնակցում են միջազգային օպերացիային, Սիրիայից դուրս են բերել քիմիական զենքի ամենավտանգավոր տեսակների շուրջ 5 %-ը, այդ թվում՝ զարինի և նեյրոպարալիտիկ VX գազի մասեր: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով դիվանագետներին և սպառազինման վերահսկողության փորձագետներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր դանիական և նորվեգական նավերը Սիրիայից պետք է դուրս բերեն առավել վտանգավոր տեսակների 630 տոննա քիմիական զենք, որը կոչնչացվի ամերիկյան հատուկ նավի վրա:







































