ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում և առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար:
Ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը պետքարտուղարի հետ հարցազրույցի ընթացքում հարց է տվել. «Արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամենամեծ սպառնալիքն է Արևմուտքի համար, նույնիսկ ավելի լուրջ, քան Ռուսաստանը և Իրանը»:
«Չեմ կարծում, որ դրա շուրջ որևէ կասկած կա»,- պատասխանել է ամերիկացի դիվանագետը: Նա ասել Է. «Հնգամյա, տասնամյա, 25-ամյա ժամկետում շնորհիվ միայն պարզ ժողովրդագրության ու հարստության, ինչպես նաև երկրի ներքին համակարգի, Չինաստանը լինելու է ամենամեծ խնդիրը, որին Միացյալ Նահանգները կբախվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:









































