«Այս ընտրությունների մասնակցության մակարդակը որևէ ձևով չի ստվերում ընտրությունների որակը»,- դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Աստվա՛ծ իմ, ի՞նչ է լինելու, ասում էին շատերը, բայց, ի վերջո, ունենք ցուցանիշ՝ 46.63 տոկոս մասնակցություն: Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, որոնց արդյունքները ես միշտ համարել եմ արմատապես կեղծված, ապա այդքան էլ վատ չէ»,- ասաց Լևոն Բարսեղյանը և ներկայացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշերը:









































