Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների և նրանց աջակցող օլիգարխների դեմ՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Արևմուտքն արդեն բռնի գործողություններ է վերագրել Վիկտոր Յանուկովիչին, սակայն միայն խոսքերը բավական չեն: Նրա կարծիքով՝ պատժամիջոցները պետք է իրենց մեջ ներառեն այցագրերի տրամադրման արգելք, արտասահմանյան բանկերում հաշվեհամարների սառեցում: Իսկ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները, մասնավորապես՝ Վիտալի Կլիչկոն, պետք է ստանան Վաշինգտոն և արևմտյան այլ մայրաքաղաքներ այցելելու հրավերք: Մոսկվային Արևմուտքը պետք է զգուշացնի չմիջամտել Ուկրաինայի գործերին:
Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններն անվանել է «21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխություն»:









































