Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար Իվանե Մերաբիշվիլին պահանջել է ստուգել իրեն ստի դետեկտորի միջոցով: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Մերաբիշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ 2011թ. մայիսի 26-ի ցույցը ուժայինների կողմից ցրելու գործով:
«Ես պատրաստ եմ ապացուցել իմ ճիշտը ստի դետեկտորով կամ ցանկացած երկրի փորձագետների առաջ»,- հայտարարել է Մերաբիշվիլին:
2013թ. սեպտեմբերին քաղաքական գործիչը հայտարարություն է արել այն մասին, որ դեկտեմբերի 14-ի գիշերը իրեն դուրս են բերել բանտախցից և տարել պատժի կատարման բաժին, որտեղ դատախազը ազատություն է խոստացել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանկային հաշվեհամարների գործերում համագործակցության դիմաց:
Մերաբիշվիլիի խոսքերով՝ հակառակ դեպքում սպառնացել են խստացնել բանտային պայմանները:
Մերաբիշվիլին նախնական կալանքի մեջ է գտնվում մեղադրանքների համար, որոնք առաջադրվել են կոռուպցիոն սխեմայի հետաքննության շրջանակներում:









































