Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ինչպես են փչանում տոները

Այսօր երևի թե միայն ծույլերն է, որ իրենց հոգու ամբողջ ռոմանտիկան չեն հղել Հայկական բանակին: Հնչել են շատ կենացներ և ելույթներ, երգեր են կատարվել՝ նվիրված հայոց բանակին և հայ զինվորին:

Տոները Հայաստանում պաշտպանված են ամենայն սրբությամբ: Օրինակ՝ երբևէ որևէ մեկը տեսե՞լ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ սաստի բանակի որևէ բարձրաստիճան հրամանատարի, որը թերացել է իր աշխատանքում: Սերժ Սարգսյանը միայն անուղղակի, առանց անուն տալու խոսել է պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Արշալույս Փայտյանի հասցեին, որն էլ արդեն ազատված էր աշխատանքից: Իսկ որևէ դեպք եղե՞լ է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը զայրանա որևէ մեկի վրա՝ բարձրաստիճան պաշտոնյայի, գեներալի, գնդապետի կամ սպայակազմի այլ ներկայացուցչի վրա, որին մեղադրի բանակի հեղինակության հետ խաղալու, բանակում զինվորի կյանքը վտանգի ենթարկելու, զինվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու, նվաստացնելու և այլ նմանօրինակ արատների համար: Չի եղել այդպիսի դեպք:

Իսկ երբ խաղաղ պայմաններում զոհված բանակային մայրերը լաց են լաց են նրանց սաստում են, որ տոնը չփչացնեն: Կյանքը փչացնելը Հայաստանում ոչինչ է, կարևորը՝ տոնը չփչացնեն: Կյանքը Հայաստանում արժեք չունի, հատկապես՝ զինվորի կյանքը, զինվորի պատիվն ու արժանապատվությունը կամ նրա ծնողինը, հարազատինը՝ թեկուզև նա լինի զոհված զինվորի ծնող:

Ընդհանրապես՝ ապրող մարդիկ Հայաստանում արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ տոնական կամ աշխատանքային օրերին խնդիրներ չեն ստեղծում իշխանության համար: Իսկ ովքեր խնդրահարույց են, նրանց պետք է հեռու պահել և սաստել, որ հանկարծ որևէ մեկը չտեսնի ու չմտածի, թե կարելի է մոտենալ նախագահին կամ որևէ մեկին ու փչացնել տոնը:

Հայաստանի իշխանության, Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի (ում այսօր Եռաբլուրում ոչ մի կերպ չէին կարողանում մոտենալ և իրենց բողոքը հայտնել մեր համաքաղաքացիները) այլ պաշտոնյաների համար երևի թե դժվար է հասկանալ, որ տոնը ընդամենը կյանքի շարունակությունն է, և երբ կյանքը փչանում է, երբ մարդիկ աղքատանում են, երբ մարդիկ զոհվում են, հաշմանդամ են դառնում կամ հասնում են հոգեկան խանգարման, երբ մարդկանց պատիվն ու արժանապատվությունն արատավորողները, նվաստացնողներն ու բռնացողները անպատժելի են, ինքնաբերաբար փչանում է նաև տոնը:

Երբ կյանքը փչացած է, տոնը չի կարող չփչանալ: Երբ կյանքը խանգարել է մարդու հանգիստը, հոգեկան անդորրը, երբ կյանքը խանգարել է մարդու արժանապատիվ կենսակերպը, այդ մարդը չի կարող տոն չխանգարել. նա արդեն ակամայից է տոն խանգարում, ոչ թե գիտակցաբար: Որովհետև նա տոն չի գիտակցում, որ մի բան էլ խանգարի:

Հայաստանում շատ բան կփոխվեր, եթե իշխող համակարգի տարաբնույթ ներկայացուցիչները հասկանային, ընկալեին այդ պարզ, մարդկային իրողությունները և դրանց համարժեք արձագանքեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում