Էջմիածնում մեր նկարահանող խումբը նկատել է, որ շատ պասիվ ընտրություններ են։ Մեկ ժամվա ընթացքում ընդամենը մի քանի ընտրող է մոտենում ընտրատեղամաս։ Նշենք, որ, օրինակ, 2000 ընտրող ունեցող թիվ 14/08 ընտրատեղամասում ժամը 17։30-ի դրությամբ ընդամենը 500 ընտրող էր մասնակցել ընտրություններին։ Կուտակումներ չկան, որևէ խախտում չի արձանագրվել։ Հանձնաժողովի նախագահները նշում են, որ պասիվությունը վաղ առավոտից է և հավանաբար այսպես էլ կպահպանվի։ Նրանք նշում են, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին ավելի ակտիվ էին քաղաքացիները և ավելի հեշտ էին քվեարկում, քանի որ մեկ քվեաթերթիկ էր։
Ավելին՝ տեսանյութում։











































