Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Ժամը 11-ին՝ մասնակցությունը 7,76%․ տագնապի առաջին նշանները

Մինչև ժամը 11։00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7,76 տոկոսը կամ 201250 քաղաքացի։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2. 587 706 քաղաքացուց մինչև ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը:

Այսպիսով՝ զուտ թվային համեմատությունը հուշում է, որ գոնե 11։00-ի տվյալներով՝ մասնակցության ցուցանիշը գրեթե կրկնակի զիջում է մինչհեղափոխական Հայաստանի վերջին ընտրություններին։

Իհարկե, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։

2017-ի խորհրդարանական ընտրություններում տոտալ կիրառվել են վարչական ռեսուրսի ու ընտրակաշառքի ինստիտուտները, ու մարդկանց զգալի մասն ուղղորդված բերվել է քվեարկության։ Չնայած որոշ ահազանգերին՝ հիմա պատկերը որակապես տարբերվում է։ Մյուս կողմից՝ որոշակի նահանջ է ապրել հեղափոխական էյֆորիան, ինչը նույնիսկ դրական երևույթ է ու մարդկանց թույլ է տալիս շատ ավելի բանական ու ռացիոնալ ընտրություն կատարել։

Ընտրողների համեմատաբար ցածր մակարդակը, անշուշտ, պայմանավորված է նաև եղանակային անբարենպաստ պայմաններով․ ողջ հանրապետության տարածքում անձրև է տեղում, որոշ տեղերում՝ ձյուն։

Այնուամենայնիվ, կան նաև այլ գործոններ, որոնք որոշակի տագնապ են ծնում հասարակության մոտ։

Այսպես կոչված՝ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չի կարող երաշխավորել ամբողջովին իդեալական ընտրությունների անցկացումը, մանավանդ, երբ ընտրություններին մասնակցում է այն համակարգի քաղաքական ցուցանակը, որը լավագույնս տիրապետում է պահպանված ԸՕ-ի խութերին։

Ռեյտինգային համակարգի պահպանման համար հիմնական քաղաքական պատասխանատվությունը, անշուշտ, կրում է Նիկոլ Փաշինյանի թիմը, որը մինչև արտահերթ ընտրությունները չկարողացավ ստեղծել քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքեր՝ այս գործընթացում նախկին համակարգի սեգմենտների մասնակցությունը բացառելու համար։ Պատահական չէ, որ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության մասին հայտարարեց այն բանից հետո, երբ խորհրդարանում տապալվեցին ԸՕ բարեփոխումները։

Ընտրական գործընթացում քաղաքական ռևանշիզմի դեմն առաջին հերթին կարող է առնել հասարակությունը, որն իր ակտիվ մասնակցությամբ պետք է բովանդակություն հաղորդի նոր Հայաստանին։ Այս հարթության վրա պատկերը դեռ մտահոգիչ է։

Արդեն իսկ կան ահազանգեր ընտրակաշառքի քողարկված կամ բացահայտ դրսևորումների մասին։ 1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով․ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարևան շենքից գումար են բաժանել»,- հավելել է Խաչատրյանը։

Իշխանությունը առանց այն էլ քաղաքական պատասխանատվություն է կրում հին ԸՕ-ի պահպանման համար, որը ական է ընտրական գործընթացի տակ։ Եթե ԱԱԾ- ու ոստիկանությունը հետևողական չլինեն ընտրակաշառքի ցանկացած դեպքի բացահայտման համար, ապա ողջ պատասխանատվությունը մնալու է վարչապետի վրա, որովհետև կստացվի՝ նա չի կարողանում կամ չի ուզում կանխել ընտրական խորթ երևույթները։

Ուզում ենք հուսալ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ մարմինները ջանք չեն խնայի, որպեսզի Երրորդ հանրապետության պատմության մեջ ունենանք ամենակայացած ընտրությունները՝ կապիտալիզացնելու համար հեղափոխության արժեքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում