«Վրիժառուները-4» սուպերհերոսական ֆիլմի թիզեր-թրեյլերը հավաքել է 289 մլն դիտում մեկ օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես հաղորդվում է, «Վրիժառուների» նոր մասի թրեյլերը գերազանցել է նախորդ ռեկորդը և դարձել պատմության մեջ ամենադիտվողը:
Marvel ստուդիան իր երախտագիտությունն է հայտնել երկրպագուներին ֆրանշիզի հանդեպ նվիրվածության համար:








































