Սիրիայի Ադրա քաղաքը 2013-ի դեկտեմբերից ի վեր գրոհայինները վերածել են իսկական ռազմադաշտի: Գրավելով բնակելի թաղամասերը՝ նրանք սկսել են դաժան հաշվեհարդար տեսնել տեղի բնակիչների հետ: Դեռևս մինչև վերջ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում այժմ Ադրայի փողոցներում՝ գրում է RT-ն:
Ադրայում կատարվող սահմռկեցուցիչ դեպքերի մասին պատմում են ականատեսները, որոնց հաջողվել է դուրս գալ գրավված քաղաքից: Նրանք պատմում են իրենց տանջանքների մասին, և թե ինչ են ստիպված եղել վերապրել: Դա են հաստատում նաև Սիրիայի կառավարության պաշտոնական հայտարարությունները:
Ծանր իրավիճակի, սովի և կենսական ամենաանհրաժեշտ իրերի բացակայության պատճառով մարդիկ սկսել են դուրս գալ փողոցներ՝ գրոհայիններից պահանջելով լքել քաղաքը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ գրոհայինների արձագանքը մշտապես նույնն է՝ նրանք կրակ են բացում:








































