Այսօր` հունվարի 28-ին Ջիբրալթարում կմեկնարկի ավանդական խոշոր օփենը, որին կմասնակցի Հայաստանի հավաքականի երկրորդ համար, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Այդ մասին է հայտնում է armchess.am-ը:
Ջիբրալթարում հանդես կգան նաև անգլիացի Մայքլ Ադամսը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը, ուկրաինացի Պավել Էլյանովը, ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկին, ամերիկացի Գատա Կամսկին, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան և չեխ Դավիդ Նավարան:
Ընդհանուր առմամբ, մրցաշարին հայտավորվել է 236 մասնակից: Այն բաղկացած է 10 տուրերից և կավարտվի փետրվարի 5-ին:






































