Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Գյումրիում 26-ամյա տղամարդուն սպանել են «Արթուրիկով» դիմելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մարտիրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Դեպքի կատարման պահին Արթուր Մարտիրոսյանը 28 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիք Ա.-ի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Ավետիք Ա.-ի որդի Արտյոմը և գործով մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արտյոմը դիտողություն է արել հորը՝ կենացները ձգձգելու համար: Արթուր Մարտիրոսյանը միջամտել է՝ Արտյոմին անվանելով «Արտյոմիկ»: Վերջինս Արթուրին նույն կերպ է պատասխանել՝ անվանելով «Արթուրիկ»: Վիճաբանություն է առաջացել՝ տղաները վիրավորվել են՝ միմյանց  փաղաքշական մասնիկով դիմելուց:

Ավետիք Ա.-ն վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արթուրին հյուրասենյակից դուրս է բերել, տարել է խոհանոց: Բայց Արթուրն ու Արտյոմը, ըստ մեղադրանքի, միմյանց ուղղությամբ սպասք են նետել, տվել են հայհոյանքներ: Արթուր Մարտիրոսյանը գլխով մեկ անգամ հարվածել է Ավետիքի դեմքին, ինչից վերջինս  ընկել է գետնին:

Այնուհետև կռիվը շարունակվել է Արտյոմի ու Արթուրի միջև: Նրանք միմյանց հարվածելով՝ ընկել են հատակին: Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ՝ ձեռքով, այնուհետև իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառել է աջ թոքի, ստոծանու, սրտապարկի, սրտի աջ կեսի վնասումներով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վերքեր և այլ վնասվածքներ, որոնց արդյունքում Արտյոմ Ա.-ն մահացել է:

Դատարանում Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին ինքն առավոտյան վերադարձել է գիշերային հերթափոխից, քնել է, իսկ երբ արթնացել է, որոշել է գնալ մազերը կտրելու:

Երրորդ ուսումնարանի «գառադոկի» մոտ տեսել է Արտյոմ Ա.-ին, ով խմած էր: Բարևել, մի երկու բառ խոսել են, Արտյոմն առաջարկել է գնալ իրենց տուն՝ «մի բաժակ բան խմելու»:

Ինքը հրաժարվել է, ասել է, թե գործեր ունի: Արտյոմն էլ նեղացել է, թե իր տան կողքով անցնում ու չի ուզում ներս մտնել:

Ինքը, չուզենալով նրան նեղացնել, համաձայնել է:

Մտել է Արտյոմենց տնակը: Փոքր սեղան էր դրված, որի շուրջ իրեն անծանոթ մարդիկ էին նստած: Մի կես ժամի չափ նստել է: Արտյոմը մի երկու բաժակ էլ է խմել, սկսել է բարձր-բարձր խոսել, հայհոյել : Ինքը որոշել է դուրս գալ: Ասել է, թե գործեր ունի, պիտի գնա: Արտյոմին մաղթել է՝ Արտյոմիկ, լավ մնա, օջախդ շեն մնա: Արտյոմը հեգնանքով ասել է. «Հա, գնա, Արթուրիկ»:

Ինքը զարմացել է նրա դիմելաձևից: Հարցրել է՝ ի՞նչ վատ բան արեց, որ նա այդ տոնով է խոսում:

Արտյոմն ասել է, թե իր տան մեջ ինքն է իրեն ուղղություն տալու: Նա սեղանի վրայից անսպասելի շիշ է վերցրել ու նետել է իր վրա, սեղանն է շուռ տվել, ասել է, թե իր «աչքերը կհանի», որ իմանա՝ նրա հետ ոնց խոսի:

Ինքը վախեցել է, ուզեցել է դուրս փախչել: Տեսել է, որ Արտյոմի ձեռքին դանակ կա, նա դեպի իրեն է գալիս: Ինքը վազել է դեպի դուռը, հետևից հարված է ստացել ու ընկել է: Արտյոմը մատը մտցրել է իր աչքը, դանակով խփել է իր գլխին: Ինքը վատ է զգացել, գոռացել է, որ իրեն բաց թողնի: Թե դրանից հետո ինչ է կատարվել՝ չի հիշում:

Աչքերը բացել է, հեռվից մեքենայի լույսեր են ընկել իր վրա, տեսել է, որ երրորդ ուսումնարանի մոտ է: Գլխից արյուն է եկել, սիրտը խառնել է: Մի կերպ հասել է իրենց դռների մոտ:

Ինչ վերաբերում է նրան՝ իբր ինքը թմրանյութ է տարել, թմրանյութ է իրացրել՝ իր մոտ ո՛չ թմրանյութ է եղել, ո՛չ էլ՝ դանակ՝ ինչպես ներկայացնում են:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա իր պաշտպանական ճառում նշել է, թե ոչ մեկի մահը չի ցանկացել: Ընդգծել է, որ ինքը դեպքի պահին բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնք իրեն պատճառել է Արտյոմ Ա.-ն: Ինքը, կապված իր հիվանդության հետ, գտնվել է հուզումնալից վիճակում, կորցրել է գիտակցությունը: Եթե անգամ իր կողմից ինչ-որ գործողություններ են եղել, դրանք եղել են պաշտպանական բնույթի: Ինքն ամեն ինչ արել է այդ տնակից դուրս գալու համար, բայց զրկված է եղել այդ հնարավորությունից:

Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Արտյոմի մայրը, հայտնել է, թե որդին երկար ժամանակ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում: Վերադարձել է 2013 թվականի սեպտեմբերին, հոր հետ բնակվել է դեպքի վայր հանդիսացող տնակում:

Դեպքի օրը՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, հեռախոսով խոսել է Արտյոմի հետ: Նա ասել է, թե հոր ծանոթներն իրենց տանն են:

Ժամը 21-ն անց 50-ին ինքը զանգել է Արտյոմին, պատասխանել է հարևանուհի Մարիամն ու ասել է, թե Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց: Զանգել է ամուսնու հեռախոսին, պատասխանել է նրա քույրը, ասել է. «Տներս քանդվեց» ու անջատել է:

Ինքը Երևանից գնացել է Գյումրի, հիվանդանոցի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքված: Իմացել է, որ Արտյոմը մահացել է: Տնակի ներսում ու դրսում արյան հետքեր են եղել: Տան գույքը ջարդված էր:

Հետագայում իմացել է, որ կռվի պատճառը եղել է Արտյոմի կողմից Արթուրին «Արթուրիկ» անվանելը: Իմացել է, որ Արթուրը կռվի ժամանակ տնակից դուրս է եկել, հետո ներս է մտել ու սուր, «բզի նման» գործիքով՝ այնպիսի գործիքով, որն առաջացնում է ներքին արյունահոսություն, ինչից մարդը մահանում է, այդպիսի գործիքով խփել է Արտյոմին:

Տուժողի իրավահաջորդը նշել է, թե իմացել է, որ Արթուր Մարտիրոսյանը թմրանյութ էր բերել իրենց տուն, խնջույքի մասնակիցներն օգտագործել են: Արթուրը կենացներ է ասել, ոչ ոք չի լսել, նա վիրավորվել, սկսել է հայհոյել իրեն չլսողներին: Իր որդին, որպես պատվախնդիր անձնավորություն, դիտողություն է արել Արթուրին: Բայց նա որոշ ժամանակ անց նորից է հայհոյանքներ տվել: Արտյոմը նկատողություն է արել Արթուրին, նաև հորը՝ Ավետիքին: Արթուրը սաստել է Արտյոմին՝ ասելով. «Արտյոմիկ, թող խոսա»: «Արտյոմիկ» բառի տակ «թաքնված հեգնական ինտոնացիայի» պատճառով Արտյոմը հակադարձել է. «Եղավ, Արթուրիկ ջան»: Դրանից հետո Արթուր Մարտիրոսյանը ավելի է լարել իրավիճակը, գլխով հարվածել է ամուսնու՝ Ավետիքի դեմքին, նա ընկել է: Արտյոմը միջամտել է, քշքշուկ է սկսվել նրա ու Արթուրի միջև: Վերջինս իր մոտ եղած գործիքով հարվածել է որդուն՝ սրտի, թոքի շրջանում, ու դիմել է փախուստի: Ականատես վկաները Արթուրի ձեռքին տեսել են արյունոտ դանակը…

Դատարանը հաստատված չի գնահատել տուժողի իրավահաջորդի մի շարք  հայտարարությունները, այդ թվում նաև այն, որ որդու սպանությանը այլ անձինք էլ են մասնակցել…

Առաջին ատյանի դատարանը հաստատված էր գնահատել Արթուր Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը և հաշվի էր առել, որ Արթուր Մարտիրոսյանն ինքնակամ է ներկայացել իրավապահներին, նաև այն, որ նա վատառողջ է: Արթուր Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք էր համարվել հանցավոր արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արթուր Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ից:

Արթուր Մարտիրոսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ պիտի բռնագանձվեր 3 միլիոն 549 հազար 450 դրամ, որից՝ 2  միլիոն 49 հազար 450 դրամը՝ փաստաբանական ծառայությունների համար, իսկ 1միլիոն  500 հազար դրամը՝ որպես հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում:

Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել էր առանց քննության՝ հնարավորություն էր տրվել այն ներկայացնելու  քաղաքացիական դատավարության կարգով:

Արթուր Մարտիրոսյանից հօգուտ պետբյուջեի՝ պիտի բռնագանձվեր 1 միլիոն 213 հազար 242 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը հրաժարվել էր վերաքննիչ դատարան ներկայանալուց: Նա դիմում էր գրել դատարանին՝ խնդրելով բողոքների քննությունը կատարել իր բացակայությամբ՝ միայն իր շահերի պաշտպանի մասնակցությամբ: Ամբաստանյալը հույս էր հայտնել, որ վերաքննիչ դատարանը «արդարամիտ կլինի»:

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում նշել են, թե առաջին ատյանի դատարանում գործի քննությունը բավարար մատչելի չի եղել տուժողի իրավահաջորդի համար: Տուժող կողմի միջնորդությունները մերժվել են: Մերժվել են նաև նախագահող դատավորին հայտնված ինքնաբացարկի մի քանի միջնորդությունները: Դատարանը սանկցիա է կիրառել տուժողի իրավահաջորդի՝ սպանվածի մոր նկատմամբ՝ նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից ու, նրա ներկայացուցիչների բացակայությամբ անմիջապես հայտարարել է դատաքննության ավարտը: Տուժողի իրավահաջորդը զրկվել է դատաքննությունը լրացնելու միջնորդություններ անելու հնարավորությունից: Չի իրականացվել արդյունավետ, ամբողջական ու բազմակողմանի քննություն: Դանակահարությունից հետո դեպքի մասնակիցների կողմից Արտյոմին որևէ օգնություն չի ցուցաբերվել, շտապօգնություն են կանչել մեկուկեսից երկու ժամ հետո՝ այդքան ժամանակ նրան թողնելով անօգնական վիճակում:

Տուժողի իրավահաջորդի բողոքում թվարկվել են գործի հանգամանքներին վերաբերող բազմաթիվ դիտարկումներ ու արվել է եզրահանգում, թե առաջին ատյանի դատարանը կայացրել է դատական ակտ՝ ամբաստանյալին աջակցելու, միաժամանակ՝ հանցանքը խմբով կատարելու մասին հիմնավոր կասկածները կոծկելու մտայնությամբ:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ այն հանգամանքը, որ Արթուր Մարտիրոսյանն է կատարել սպանությունը, որևէ կասկած չի հարուցում, սակայն նա մենակ չի գործել, հանցանքը կատարվել է խմբի կողմից:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Հայրապետյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը խախտել է ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունքը՝ քրեական գործի ողջ քննությունը տևել է 3 տարի 4  ամսից ավել, որից 3 տարին գործը քննվել է առաջին ատյանի դատարանում:

Ըստ պաշտպանական կողմի՝ գործով ձեռք չի բերվել ապացույցների այն համակցությունը, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան գալ եզրակացության, որ Արթուր Մարտիրոսյանը կատարել է  դիտավորյալ սպանություն:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ առկա է եղել անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ, որի պայմաններում դատարանը պետք է գնահատեր անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության հարցը: Դատարանը կողմնակալ ու սուբյեկտիվ գնահատական է տվել կատարվածին…

Պաշտպանն իր վերաքննիչ բողոքում եզրահանգել է՝ Արթուր Մարտիրոսյանի կողմից դեպքի պահին պաշտպանվել են սեփական կյանքն ու առողջությունը, ոտնձգությունը նրա նկատմամբ եղել է հանկարծակի ու շարունակական, ընդ որում՝ Արթուր Մարտիրոսյանը սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, ինչը հանգեցրել է գիտակցության կորստի, «առկա է եղել անհամապատասխանություն՝ պաշտպանվող Մարտիրոսյանի հնարավորությունների ու ոտնձգության միջև…»:

Պաշտպանը պահանջել է դիտավորյալ սպանության մեղադրանքում արդարացնել իր պաշտպանյալ Արթուր Մարտիրոսյանին կամ վերաորակել նրա կատարած արարքը կամ մեղմացնել նշանակված պատիժը կամ՝դատավճիռը բեկանել, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը բավարարել, իսկ պաշտպան Ա. Հայրապետյանի բողոքը բավարարել մասնակիորեն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում