Ուկրաինայի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են, որ Ռադան համաներում կհայտարարի, եթե ազատվեն վարչական շենքերն ու ճանապարհները՝ ասվում է երկրի արդարադատության նախարար Ելենա Լուկաշի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի կայքում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ընդդիմության առաջարկը նախատեսում է քաղաքական ճգնաժամի ողջ ընթացքում բողոքի ակցիաների բոլոր մասնակիցների պատասխանատվությունից ազատում:









































