ԱՄՆ-ը վերսկսել է ոչ թռիչքային ռազմական տեխնիկայի մատակարարումը Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ժնևում ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ը այդ աջակցությունը դադարեցրել էր շուրջ մեկ ամիս առաջ այն բանից հետո, երբ «Ալ-Քաիդա»-ի հետ կապված զինված գրոհայինները գրավեցին ընդդիմության պահեստները:
Ոչ թռիչքային ռազմական տեխնիկայի մեջ ներառվում են հանդերձավորումը, կապի միջոցները, ավտոտրանսպորտը:









































