«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի գլխավոր հերոսը սերիական մարդասպան Ջեքն է, որը յուրաքանչյուր հանցագործություն որպես արվեստի գործ է դիտարկում:
Չնայած այն հանգամանքին, որ հատուցումն անխուսափելի է թվում, յուրաքանչյուր նոր սպանության հետ նա ավելի ու ավելի մեծ ռիսկերի է գնում, իշխանությունների ուշադրությունը սևեռելով իր վայրագությունների վրա:

«Շատ տարիներ ես ֆիլմեր եմ նկարահանել լավ կանանց մասին, այս անգամ իմ հերոսը չարագործ տղամարդ է»,- մեկնաբանել է ֆիլմի հեղինակը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1970-ականների Միացյալ Նահանգներում: Գլխավոր հերոսի դերակատարը Մեթ Դիլոնն է, որը Օսկարի հավակնորդ է եղել երկրորդ պլանի լավագույն դերի համար: Զոհերի դերերում հանդես են եկել Ումա Թուրմանը, Սոֆի Գրոբելը և Ռայլի Կիոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում: Այն վերածվել է սկանդալի, երբ հարյուրից ավելի մարդիկ ցուցադրաբար լքել են կինոդահլիճը:









































