Բաց տիեզերքում հայտնված գործիքը Միջազգային տիեզերակայանի համար վտանգ չի ներկայացնում, հայտարարել է NASA-ն:
Գործիքը հայտվել է բաց տիեզերքում Միջազգային տիեզերակայանում սարքավորման տեղադրումից հետո: Ենթադրվում է, որ տիեզերագնացները կորցրել են վեցանկյուն կլուչը, հաղորդում է ТАСС-ը:

Գործիքը վտանգ չի ներկայացնում ՄՏԿ-ի համար,- ասել է ՄՏԿ-ի հարցերով NASA-ի ներկայացուցիչ Գարի Ջորդանը: «Գործիքի հատկություններից և արբանյակից փոխանցված տեսանյութերից ելնելով՝ օբյեկտը վտանգ չի ներկայացնում տիեզերակայանի համար»,- ասել է նա:
Ավելի վաղ, ՄՏԿ-ում շարքից դուրս է եկել ամերիկյան տիեզերագնացների սկաֆանդրը: Բացի այդ, ՄՏԿ-ի ռուսական հատվածի համակարգիչներից մեկում խափանում է գրանցվել:








































