Լվովում ստեղծվել է «Ուկրաինայի ազգային գվարդիա» միություն: Ինչպես հայտնում է «Վգոլոս» կայքը՝ հղում անելով Սվյատոսլավ Յավորիվսկու նախաձեռնողական խմբի անդամին, դրանում ներառվել են մարդիկ, ովքեր օրինական կերպով զենք ունեն: Նրանք կզբաղվեն քաղաքացիների պաշտպանությամբ:
«Մենք ծայրահեղականներ չենք, մենք ոչ մեկին ոչնչով չենք սպառնում, սակայն կողոպտիչներին, մեր ժողովրդի դավաճաններին, ովքեր բռություն ու անօրինություն կիրականացնեն, մենք արժանի պատասխան կտանք»,-հայտարարել է Յավորիվսկին: Նա կոչ է արել համանման միություններ ստեղծել նաև Ուկրաինայի մյուս հատվածներում:
Հիշեցնենք, որ Լվովում ընդդիմության կողմնակիցները գրավել են շրջանային վարչակազմի շենքն ու հայտարարել ժողովրդական ռադայի ստեղծման մասին:
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդներց մեկը՝ ներքին գործերի նախկին նախարար Անատոլի Գրիցոնկոն, օրինական կերպով զենք ունեցողներին կոչ էր արել պատրաստ լինել հրազենը «ավազակների» դեմ կիրառելուն:








































