«Երևանցիները բացարձակ սթափ են գնահատում իրավիճակը, և ես արձագանքներից հասկանում եմ, որ բավականին մտածված ընտրություն են անելու՝ հենց ընտրություն բառիս բուն իմաստով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը:
Հարցը՝ առաջարկի դեպքում կրկին կզբաղեցնի՞ սոցապ նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը շատ տարօրինակ է համարում: «Կոալիցիա կա՛մ կա, կա՛մ չկա: Այսօրվա իշխանությունն ունի ժողովրդի այնպիսի աջակցություն, որ կոալիցիայի բնական կարիք չի ունենա, հետևաբար նման առաջարկ էլ չպետք է լինի»:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ իրենք իրենց ընդդիմախոսությամբ աշխատեցնելու են յուրաքանչյուր իշխանության:
Մանրամասները՝ տեսանյութում:









































