Հորդանանում կարգելվի ծխել հասարակական վայրերում՝ հայտնում է ABC News-ը:
Հաղորդվում է, որ ծխելու արգելքը օրենսդրորեն ամրագրված էր դեռ 2008-ին, սակայն Հաշիմյան Թագավորության կառավարությունը սպառնացել է զրկել լիցենզիայից 6 հազար սրճարանների, որտեղ նարգիլե են ծխում:
Միևնույն ժամանակ հորդանանցի տղամարդկանց 50 տոկոսը ծխում է ծխախոտ ու նարգիլե:
Ծխելու արգելքը նախ ուժի մեջ է մտել Ամմանի միջազգային օդանավակայանում, ինչպես նաև մի շարք առևտրի կենտրոններում:
Բացի այդ՝ օրենքով արգելվում է ծխել արագ սննդի կետերում, հիվանդանոցներում, դպրոցներում, կինոթատրոններում, գրադարաններում, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում:
Օրենքով արգելվում է նաև ծխախոտ վաճառել մինչև 18 տարեկան անձանց:











































