Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է Holiday Inn Louis Vuitton ցուցափեղկերի Սուրբծննդյան դեկորները, այս մասին Lente.ru-ն հաղորդել է նորաձևության տան մամլո ծառայության ներկայացուցիչը:
Եղևնու փոխարեն նորաձևության տան դիզայներները զարդարել են աշխարհի տարբեր անկյուններից բերված ծառեր՝ Հարավային Ամերիկայի «Ջոշուա», ճապոնական բոնսայ ծառերը, մեքսիկական տարբեր կակտուսներ և միջերկրածովյան պալմաներ:

Ծառերը զարդարող դեկորացիաները հիշեցնում են Louis Vuitton ապրանքանիշի իրերը՝ Twist պայուսակը, Archlight սպորտային կոշիկները կամ բրենդի հայտնի ճամպրուկները:











































