Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես և մեկ տարի առաջ, գլխավորել Է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը՝ գրում է RIA Novosti-ն:
Երկրորդ և երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում Է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռևս «մնում Է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:

Ինչպես նշում Է թերթը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է աղյուսակի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):









































