Սաուդյան Արաբիայում հարսանիքն էժան հաճույքներից չէ՝ այն իրեն կարող է թույլ տալ ոչ ցանկացած երիտասարդ: Հարսնացուի համար վճարվող գումար (մահր), ոսկե զարդեր, հարսանեկան զգեստ՝ սա ծախսերի ոչ ամբողջական ցուցակն է, որը պարտադիր է բոլոր մուսուլմանների համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, տեղի ԶԼՄ-ներում հրապարակված հարսանիքի պատմությունը մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ թագավորությունում: Հարսնացուի հայրը թույլ է տվել փեսացուին իր դստեր համար վճարել ընդամենը մեկ ռիալ: Տղամարդը նման առատաձեռն որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ փեսացուի գումարները գողացել են ավտովթարի ժամանակ:
Փեսացուն ավտովթարի է ենթարկվել իր ապագա կնոջ տուն ուղևորվելու ճանապարհին: Երբ նա վերջիվերջո հասել է հարսնացուի հոր տուն, խնդրել է, որպեսզի պսակադրության արարողությունը հետաձգվի: Սակայն հայրը չի հետաձգել հարսանիքը և աղջկա համար խնդրել է միայն մեկ ռիալ:
Սաուդացի երիտասարդների կարծիքով՝ այս օրինակով հասարակությունը պետք է թեթևացնի ամուսնության պայմանները, որպեսզի երիտասարդները կարողանան ամուսնանալ:









































