Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ցավակցություններն է հայտնել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։
Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:








































