Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտարարել է, որ քաղաքում, որտեղ կանցկացվի «Օլիմպիադա-2014»-ը, չկան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: «Մենք պարզապես ասում ենք (գեյերին)՝ դա Ձեր գործն է, դա Ձեր կյանքն է»:
«Սակայն դա հասկանալի չէ Կովկասում, որտեղ մենք ապրում ենք: Մեր քաղաքում այդպիսիք չկան»,- ասել է քաղաքապետը BBC-ին տված հարցազրույցում:
Պախոմովն ընդգծել է, որ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հյուրընկալությունը կտարածվի բոլոր նրանց վրա, ովքեր հարգում են Ռուսաստանի օրենքները և շրջապատին չեն պարտադրում իրենց սովորույթները:









































