Դերասանուհի Մերիլ Սթրիփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեխաները սպառնալիքի ներքո հայտնվեն, երկրի առաջնորդը կարող է ցանկացած միջոց ձեռնարկել`նրանց օգնելու համար: Դերասանուհու խոսքը մեջբերում է Fox News-ը:
Տվյալ հայտարարությամբ դերասանուհին հանդես է եկել An Evening with Stephen Colbert շոուի շրջանակում:
Հաղորդավարը հիշեցրել է Սթրիփին, որը Թրամփը նրան համարում է ԱՄՆ-ի ամենագերագնահատված դերասանուհիներից մեկը:
Նա նշել է, որ «վախենում է» Թրամփից այն պատճառով, թե ինչ կարող է նա անել`հավելելով, որ «կարեկցում է» նախագահին:
«Նրա երեխաները սպառնալիքի ներքո են, ես դա զգում եմ: Ես մտածում եմ`ի՞նչ կանեի, եթե իմ երեխաները սպառնալիքի ներքո լինեին: Ես ամեն ինչ կանեի: Ամեն ինչ`նրանց փորձանքից ազատելու համար: Այդ պատճառով բոլորս պետք է վախենանք»,-ասել է Սթրիփը:







































