ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիում է ժամանել, որտեղ տեղի է ունենում նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի հետ հրաժեշտի արարողությունը, փոխանցում է Reuters-ը:
Թրամփը ժամանել է տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ:
Նախկին նախագահի դագաղը դրվել է Ռոթոնդում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում:
Ի հիշատակ ԱՄՆ 41-րդ նախագահի՝ ելույթ է ունեցել փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Նախագահ Բուշը մեծն առաջնորդ էր, որը լրջորեն ազդել է Ամերիկայի կյանքի վրա, ինչպես նաև համեստ, լավ մարդ…Նա իր ամբողջ կյանքում ոչ մի ինքնակենսագրական գիրք չի գրել»,-ասել է Փենսը:









































