Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ICTV հեռուստաալիքի եթերում նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը:
Հստակեցվում է, որ կինն իրեն վատ է զգացել, երբ Պորոշենկոն խոսել է Կերչի նեղուցում իրադարձությանը աշխարհի արձագանքի մասին:
Նախագահը դադարեցրել է ելույթը և Դենիսովային օգնել բարձրանալ, որից հետո բժիշկներին է հանձնել:
«Նա շաբաթական 20 ժամ է աշխատել՝ ուկրաինացի նավաստիներին ազատելու համար»,-ասել է Պորոշենկոն:









































