Իր առաջին հարցազրույցում Քերոլ Միդլթոնը պատմել է, թե Քեմբրիջի դուքսի երեխաները Սուրբ ծնունդին ինչպիսի նվերներ պիտի ստանան։ Հարցազրույցը հրապարակել է The Telegraph-ը։
Նա խոստովանել է, որ արդեն պատրաստել է անակնկալները արքայական թոռների համար։ Քերոլ Միդլթոնը խոստացել է, որ երեք թոռներից յուրաքանչյուրի սենյակում մեծ Սուրբծննդյան տոնածառներ կտեղադրի, որոնք երեխաները ինքնուրույն կզարդարեն, իսկ փոքր արքայազն Լուին կհետևի այդ գործընթացին։









































