«Նրանք, ովքեր հետևել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, նկատած կլինեն, որ յուրաքանչյուր համայնքում, որտեղ հանդիպում ենք մեր ազգաբնակչությանը, փորձում ենք խոսել ինչ-որ ոլորտից, ներկայացնելով մեր թիմի մոտեցումները, ծրագրերը՝ այդ ոլորտի հետ կապված»,- Սևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արկադի Խաչատրյանը։
«Առհասարակ, մեր թիմը ներկայանում է Հայաստանի զարգացման իր տեսլականով, որի մեջ Սևանը, իհարկե, ունի իր առանձնահատուկ տեղը։ Եվ լինել Սևանում, սակայն չխոսել Սևանի և իր խնդիրների մասին, առնվազն ընկալելի չի լինի»,- հավելեց նա։
Արկադի Խաչատրյանը նաև հավելեց, որ Սևանում միայն լճի և «Սևան» ազգային պարկի խնդիրը չի։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































