Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ ժամը 15:00-ին ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, որին 3 օր է՝ հարազատները փնտրում են որպես անհայտ կորած։










































