Այսօր Ժնևում Սիրիայի ընդդիմությունը ներկայացրել է գերիների փոխանակման իր ցուցակը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Ակբիկը:
«Այո, մենք ներկայացրել ենք նոր ցուցակ: Մենք չենք գերեվարել խաղաղ բնակիչների, կան միայն ռազմագերիներ»,- ասել է նա:
Ակբիկը նաև նշել է, որ Սիրիական ազատ բանակը կապ չունի «Ալ-Քաիդայի» հետ:









































