Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա կնոջը՝ Սառային մեղադրել կոռուպցիայի մեջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Ինչպես նշվել է, առաջարկը կապված է լրատվական կայքէջի և հեռահաղորդակցության ընկերության նկատմամբ հետաքննության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ոստիկանությունը Նեթանյահուին կաշառակերության և վստահության չարաշահման գործով հարցաքննում է արդեն տասներկուերորդ անգամ: Տեղեկություն կա, որ Նեթանյահուի կնոջը մեղադրում են նաև խարդախության մեջ:











































