Puzzlebox Orbit-ը թռչող սարք է, որը բառացիորեն կառավարվում է մտքի ուժով: Այն, այսպես ասած, օդում շղթայված ուղղաթիռի տեսք ունի: Սարքը վանդակ է հիշեցնում և ուղղաթիռին հուսալիորեն պաշտպանում է վնասվածքներից: Այս համակարգի մեջ է մտնում նաև անլար գարնիտուրան, որը սքանավորում է մարդու ուղեղի աշխատանքը: Հետո ստացված տեղեկությունը սարքը փոխանցում է սմարթֆոնի հավելվածին, իսկ այնտեղից էլ`թռչող սարքին:
Puzzlebox-ին թռչել ստիպելու համար անհրաժեշտ է ուղղակի կենտրոնանալ այդ մտքի վրա, մնացած ամեն ինչ համակարգն ինքնուրույն է անում:
Մշակողների խոսքերով` իրենց նպատակն է ցուց տալ նեյրոֆիզիոլոգիայի առաջընթացը:











































