Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի «Thank You, Next» երգի տեսահոլովակի պրեմիերան մեկ օրում ավելի քան 50 միլիոն դիտում է գրանցել՝ դիտումների արագության ռեկորդ սահմանելով, ինչը հանգեցրել է YouTube-ի ծառայության անսարքությանը, գրում է life.ru-ն:

Նշվում է, որ երգչուհու նոր երգը նվիրված է իր նախկին սիրելիին, իսկ տեսահոլովակում օգտագործվել են տեսամեջբերումներ «Կեղտոտ աղջիկները», «13-ից 30», «Շիկահերը օրենքի մեջ է» և «Հասեք հաջողության» ֆիլմերից: Վերոնշյալ ֆիլմերում նկարահանված դերասանները տեսահոլովակում նույնպես նկարահանվել են:











































