«Ես վստահ եմ, որ կրթության նկատմամբ ունեցած նվիրումը նաև այսօր է ավանդույթ Ստեփանավանում»,- Լոռիում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Տիգրան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ 2012թ. տեղի ունեցավ ստանդարտից դուրս, օրինաչափությունները խախտող մի երևույթ՝ Վանաձորից պատգամավոր ընտրվեց Էդմոն Մարուքյանը. «Սա մի հրաշքի նման բան էր, որ տեղի ունեցավ Լոռվա աշխարհում: Էդմոն Մարուքյանն ապացուցեց, որ նման բացառությունները կարող են որակ փոխել Հայաստանի քաղաքական դաշտում»:
Նա ընդգծեց՝ ստեփանավանցին նորից պետք է դրսևորի մտածող մարդու վարքագիծ և նորից ստանդարտից դուրս կայացնի իր վերջնական վճիռը. «Մեզ պետք են նոր լիդերներ, կերտեք ձեր նոր լիդերներին»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































