«Ես ու մեր թիմը, կարծում եմ, ամեն բան արել ենք, որ դուք զգաք, որ մենք ձեր հոգսով ապրում ենք»,- Լոռիում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենց համար արժանապատվության հարց է դարձել քաղաքացիների կողմից փաթեթներով ստացված խնդիրները լուծելը:
Նրա խոսքով՝ աշխատանքի միջոցով հնարավոր է խնդիրները լուծել. «Այժմ եկել է լուծումներ տալու ժամանակը: Ժամանակն է հին բարքերը, կարգերը թոթափել և հասկանալ՝ իսկ ո՞ւր ենք հասել և ի՞նչ պետք է անենք»:
Խոսելով նպաստների մասին՝ նա ասաց. «Այո, մարդիկ կովերը սպանում են, որ նպաստ ստանան, բայց չենք ասում, թե ինչու են դա անում. չէ՞ որ միայն կով ունենալով այդ մարդիկ դպրոցական պիտույք չեն կարող առնել երեխաների համար՝ կանխիկ դրամի խնդիր կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































