Եգիպտոսում մոտ 49 մարդ է զոհվել` ոստիկանության և «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների միջև բախումների ժամանակ: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ նշվում էր 29 զոհերի մասին, սակայն զոհերի և տուժածների կոնկրետ թվի մասին ոչինչ հայտնի չէր:
Եգիպտոսում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են արգելել «Մուսուլման եղբայրներ»-ի խաղաղ երթը` ցուցարարների դեմ կիրառելով ջրցաններ, արցունքաբեր գազ և նույնսիկ հրազեն:










































