G20 երկրների առաջնորդները Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոն են ժամանել, որտեղ համաշխարհային առաջնորդների համար Արգենտինայի տարատեսակության մասին բեմականացում է ցուցադրվել, գրում է Daily Mail-ը:
Դրանից հետո լուսանկարվելու արարողությունն է տեղի ունեցել, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռու է եղել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփից: Նա կանգնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողքին, որն ինքնաթիռի անսարքության պատճառով բաց է թողել գագաթնաժողովի առաջին օրը:
Russian Pres Vladimir Putin receives cordial welcome at Teatro Colon from the G20 hosts. pic.twitter.com/c6z0DmxG8g
— Mark Knoller (@markknoller) November 30, 2018







































