Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բուենոս Այրես՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու է մեկնել սովորական չվերթով: Տեխիկական անսարքության պատճառով կառավարական ինքնաթիռը Բեռլինից դուրս գալուց քիչ անց ստիպված է եղել վայրէջք կատարել, փոխանցում է BBC-ն:
Քյոլնում ևս չի հաջողվել կառավարական ինքնաթիռով ուղևորվել, ուստի Գերմանիայի կանցլերը և նրա պատվիրակությունը Մադրիդ են մեկնել, որտեղ սովորական չվերթից են օգտվել:
Ինքնաթիռի ուղևորները տեսագրել են իրենց հետ թռչող Մերկելին:
G20 գագաթնաժողովը տեղի է ունենում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
Toda la comitiva de Merkel acaba de subir al mismo vuelo que me llevará a Buenos Aires. En el IB 6849.
— Agustín Agüero (@AGUSAGUERO20) November 30, 2018








































