G20-ի երկրների առաջնորդներին Արգենտինայում կնվիրեն իրեր, որոնք ընդգծում են այդ երկրի առանձնահատկությունները՝ տեղեկացնում է life.ru-ն։
Երկրների առաջնորդները կստանան ալպակայի բրդից շարֆեր, հայտնի Մենդոզա տարածաշրջանի գինիներ, թեյեր Պատագոնիայից։
Առաջնորդների կանայք կստանան արգենտինական արծաթից պատրաստված թևնոցներ։









































