Ամերիկյան Royal Caribbean International ընկերության Explorer of the Seas ճամփորդական նավի մոտ 300 ուղևոր թունավորվել է շրջագայության ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Խոսքը 280 ուղևորի և անձնակազմի 22 անդամների մասին է:
Սանիտարական աշխատողները մտադիր են նավում լինել արդեն կիրակի օրը: Ներկայումս նավն Ամերիկյան Վիրջինյան կղզիների մոտ է:








































