Իր գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ հայտնի Իսպանիայի թագուհի Լետիցիան ամուսնու՝ Ֆելիպե VI թագավորի հետ հյուրընկալել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինին ու նրա տիկնոջը, որոնց պատվին պաշտոնական ընթրիք է կազմակերպվել, գրում է Daily Mail-ը:
Թագուհի Լետիցիան ընթրիքին ներկայացել է սև թավշյա զգեստով, որն ընդգծել է նրա գեղեցիկ կառուցվածքը: Թագուհու կրել է ադամանդյա և մարգարտյա շքեղ թագ, որը նրան վեհաշուք տեսք է հաղորդել:
Նախկինում այս թագը կրել է Լետիցիայի սկեսուրը՝ թագուհի Սոֆյան:
















































