Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթնաժողովի առաջին օրը: Այս մասին հաղորդում է Infobae-ն:
Պատճառը կառավարական ինքնաթիռի անսարքությունն է: Նշվում է, որ կանցլեր Անգելա Մերկելի թռիչքը տևել է ընդամենը մեկ ժամ: Նիդերլանդների տարածքում անձնակազմը Գերմանիա վերադառնալու որոշում է կայացրել և կարճ ժամանակ անց Airbus А340 «Կոնրադ Ադենհաուեր» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Քյոլնի օդանավակայանում: Մերկելն Արգենտինայում կլինի ուրբաթ օրը:
Գագաթնաժողովի միջոցառման շրջանակում կանցլերը կհանդիպի Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ:
«Անգելա Մերկելին ուշացնում է Արգենտինա ուղևորությունը և նա բաց կթողնի G20-ի առաջին օրը»,-ասվում է հաղորդագրությունում:
/s3.amazonaws.com/arc-wordpress-client-uploads/infobae-wp/wp-content/uploads/2018/11/29190146/merkel-avion-2.jpg)








































